Համտեսման հաղթող՝ Օկիցու Վասե Սացումա մանդարին-նարինջ

2014թ.-ի նոյեմբերին Օկիցու Վասե Սացումա մանդարին-նարինջը (Okitsu Wase Satsuma Mandarin Orange) Կալիֆորնիայի կենտրոնական հովտի 60 տեսակի ցիտրուսային մշակաբույսերի համտեսման արդյունքում ճանաչվել է բացարձակ հաղթող: Համտեսողները նշել են, որ Օկիցու Վասեն քաղցր է՝ գերազանց համով և շատ հյութալի: Համտեսողներից մեկը առանձնացրել է նաև վերջինիս անուշաբույր կեղևը: 1-9 սանդղակով Օկիցու Վասեն գնահատվել է 7.3 («շատ լավ»-ից (7) քիչ ավելի բարձր):

Ավելացած պտղով հյութ քամեցի և նախատեսում էի օգտագործել որպես փորձարարական բաղադրատոմս, սակայն հյութն այնքան համեղ էր, որ նախընտրեցի վերջինս վատնելու փոխարեն ինքս ըմպել:

Օկիցու Վասե Սացումա մանդարին-նարինջը
Օկիցու Վասե Սացումա մանդարին-նարինջը

Օկիցու Վասեի հայրենիքը Ճապոնիան է: Վերջինս վաղահաս Սացումա մանդարինն է: Օվարի Սացուման (Owari Satsuma) ավելի ուշ է հասնում և Կալիֆորնիայում ամենատարածված Սացումա մանդարինն է, այնուամենայնիվ՝ Օկիցու Վասեն ևս շատ է աճում: Օկիցու Վասե Սացումայի ծառերը հեշտությամբ կարելի է ձեռք բերել Կալիֆորնիայի տնկարաններից, չնայած որ Օվարի Սացումայի (Owari Satsuma) ծառերն ավելի մեծ տարածում ունեն:

Անկասկած, Օկիցու Վասեի հաղթանակը, մասամբ, պայմանավորված էր նաև ճիշտ ընտրված ժամանակահատվածով: Այնուամենայնիվ՝ հիմք ընդունելով այս արդյունքները՝ իմ այգում կավելացնեմ Օկիցու Վասե ծառը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով