Ցիտրուսային ծառերի աչքապատվաստ

Ցիտրուսային ծառի պատվաստման այս քայլ առ քայլ տեղեկատուն բացատրում է աչքապատվաստաման ընթացքը՝ սկսած պատվաստացուն (բողբոջը) պատվիրելուց մինչև դրա համաճը և ծառի համար հենարանի պատրաստումը:

Այս քայլ առ քայլ տեղեկատուն բացատրում է, թե ինչպես աչքապատվաստ կատարել ցիտրուսային ծառի վրա՝ օգտագործելով աչքը կամ կտրոնը:
Այս քայլ առ քայլ տեղեկատուն բացատրում է, թե ինչպես աչքապատվաստ կատարել ցիտրուսային ծառի վրա՝ օգտագործելով աչքը կամ կտրոնը:

Կտրոնը շատ օգտակար է ցանկացած ցիտրուսային մշակաբույսի պատվաստման համար՝ ներառյալ նարինջը, մանդարինը, լիմոնը, լայմը, թուրինջը, պոմելոն և կումկվատը:

YouTube-ի տեսանյութ ցիտրուսային մշակաբույսի աչքապատվաստի վերաբերյալ

Այս քայլ առ քայլ ուղեցույցից բացի, ես պատրաստել եմ նաև տեսանյութ Youtube-ում (տես ստորև) ցիտրուսային մշակաբույսի պատվաստման վերաբերյալ:

Պատվաստում առողջ պաստվաստացուի միջոցով

 Հիվանդությունն արագ տարածվեց Ֆլորիդայում, երբ վարակված տնկիներ բերվեցին Մայամի Ասիայից:
Հիվանդությունն արագ տարածվեց Ֆլորիդայում, երբ վարակված տնկիներ բերվեցին Մայամի Ասիայից:

Ցիտրուսային մշակաբույս պատվաստելիս ամենակարևորը առողջ պատվաստացուի օգտագործումն է՝ վերցված ստուգված ծառից, որը հիվանդություն չի կրում:

Ցիտրուսի գրինինգ (HLB) կոչվող հիվանդությունն ամենավատ հիվանդություններից է, որ նաև արագորեն տարածվում է այն պատճառով, որ սովորաբար վարակված ծառը որևէ նշան չի ցուցաբերում տարիներ շարունակ: Հիվանդությունը ոչնչացնում է ծառերը, և դա անբուժելի է: Վարակված ծառը կարող է առողջ տեսք ունենալ և տարածել հիվանդությունը կամ այնպիսի միջատի միջոցով, ինչպիսին է ասիական ցիտրուսային բզեզը, կամ իրենից վերցված վարակված պատվաստացույով պատվաստելիս: Ֆլորիդա նահանգի ցիտրուս արտադրող բոլոր տնտեսությունները ամայացան հիվանդության հետևանքով, և այն սկսեց լայնորեն տարածվել Տեխասում: Կալիֆորնիայի առաջին վարակված ծառը հայտնաբերվեց 2012 թվին Լոս Անջելեսում:

Գիտնականները կանխատեսել էին հիվանդության տարածումը, և արդեն 2015 թվին ավելի մեծ թվով վարակված ծառեր հայնաբերվեցին առաջին վարակված ծառից 15 մղոն հեռավորության վրա: Ցիտրուսային գրինինգ կոչվող հիվանդությունն այժմ արդեն վտանգ է ներկայացնում Մայրցամաքային Եվրոպայի համար, քանի որ հիվանդության մեկ այլ հարուցիչ հանդիսացող Ասիական ցիտրուսային բզեզը հայտնաբերվել է նաև հյուսիս-արևմտյան Իսպանիայում: Ավստրալիան նույնպես անհանգստացած է և սկսել է զբաղվել բզեզների հետազոտմամբ:

Առողջ պատվաստացուն տրամադրելի է

Ցիտրուսի Կլոնային Պաշտպանության Ծրագիրը (CCPP) տրամադրում է պատվաստացուի հարյուրավոր տեսակներ: Հնարավոր է պատվիրել առ-ցանց, և պատվաստացուն բաշխվում է ամեն ամիս: Յուրաքանչյուր ոք կարող է դիմել գրանցվելու համար: Այցելեք, խնդրեմ, հետևյալ հղումով գրանցվելու և պատվիրելու համար՝ CCPP. Ստորև ներկայացվող Youtube-ի տեսանյութը մանրամասն նկարագրում է գրանցվելու և պատվեր ներկայացնելու ընթացակարգը:

Ցիտրուսային տարբերակը, որ ես պատվաստում եմ այս տեսանյութում նոր պոմելո-թուրինջ հիբրիդ է, որ կոչվում է Ռոհո Բլանկո Rojo Blanco. Թեև այն շատ քաղցր և համեղ է, այնուամենայնիվ, տակավին լայն ճանաչում չունի, և տնկարաններում տնկիներ դեռևս տրամադրելի չեն: Եթե Ռոհո Բլանկոյի ծսռերը տրամադրելի լինեին, ես շատ կնախընտրեի գնել տեղական տնկարաններից: Քանի որ դրանք վաճառքի ենթակա չեն, ես պատվաստել եմ ծառը՝ գործածելով Ցիտրուսի Կլոնային Պաշտպանության Ծրագրի տրամադրած պատվաստացուն:

Պատվաստում, որ ավելի նախընտրելի է կտրոնով, քան T-աձև կտրվածքով

Ցիտրուսային ծառի պատվաստման իմ նախընտրած տարբերակը կտրոնապատվաստն է: Թվում է՝ T-աձև կտրվածքով աչքապատվաստն ամենատարածված տարբերակն է, սակայն ես շատ առավելություններ եմ տեսել կտրոնապատվաստման եղանակի, և ոչ T-աձև կտրվածքով պատվաստման մեջ:

T-աձև կտրվածք կատարելիս կարևոր է, որ արմատի կեղևը սահուն լինի և հեշտությամբ դեպի հետ տարվի: Կեղևի վիճակն այնքան էլ կարևոր չէ կտրոնապատվաստի ժամանակ. Կտրոնապատվաստ կարելի է անել անկախ այն բանից, թե կեղևը սահուն է, թե՝ ոչ: T-աձև կտրվածքով պատվաստման ժամանակ արմատը պետք է որոշակի տրամագիծ ունենա, որպեսզի հեշտության հետ ծալվի և բողբոջը տեղադրվի: Կտրոնապատվաստ կարելի է անել ավելի փոքր տրամագիծ ունեցող արմատով, երբ անհնար է պատվաստել T-աձև կտրվածքով:

Կտրոնապատվաստի ևս մեկ առավելությունն այն է, որ ձեռքիս տակ ունեցած միևնույն սինթետիկ երիզն է (պարաֆիլմ) հարկավոր լինում բողբոջը փաթաթելու համար. Մինչդեռ T-աձև պատվաստման ժամանակ այլ միջոց է հարկավոր պատվաստը բավականին ամուր փաթաթելու համար, որպեսզի կեղևը չբարձրանա:

Օգտակար է պատվաստը կատարել արմատին կամ, որ նույնն է՝ պահուստային պատվաստ

Ես գտնում եմ, որ կտրոնապատվաստն առավել օգտակար է նոր ցիտրուսային ծառ պատվաստելու կամ պահուստային պատվաստ կատարելու համար մեկ այլ պատվաստակալի ներքո, ինչպես օրինակ, կեղևի տակ պատվաստումը: Ես չեմ կիրառում կտրոնապատվաստ, երբ հողի մեջ գտնվող ծառը պատվաստում եմ վերին հատվածից, քանի որ այն կարող է դժվարացնել բողբոջի համաճը:

Պատվաստում արմատի հետ

պատրաստվում եմ այս եղեգին պատվաստել ցիտրուսային մշակաբույսի արմատ
պատրաստվում եմ այս եղեգին պատվաստել ցիտրուսային մշակաբույսի արմատ

Որպես պահուստային պատվաստ

Ստորև ներկայացված Youtube-ի տեսանյութում ես ներկայացնում եմ ցիտրուսային ծառի պատվաստումը կեղևի տակ: Ցիտրուսային մշակաբույսերի պատվաստումն առավել հակված է ձախողման, քան որևէ այլ մրգատու ծառի պատվաստում, ինչպես օրինակ, խնձորենունը կամ կորիզապտղավորներինը: Այն դեպքում, եթե ձախողվում է պատվաստման մի տեսակը, ինչպես օրինակ, ստրոև ներկայացվող կեղևի տակ պատվաստը, կտրոնապատվաստը կարելի է կիրառել նրա տակ որպես պահուստային պատվաստ: Նույնիսկ միայն կտրոնապատվաստ կատարելիս հեշտ է երկու բողբոջ պատվաստել մեկի փոխարեն հաջողության հասնելու առավել մեծ հնարավորություն ունենալու համար. Մի պատվաստը կարելի է կատարել մյուսի տակ:

Գործիքների մանրէազերծում

Որպեսզի առավելագույնին հասցվի պատվաստի հաջողությունը և կանխվի ծառից ծառ փոխանցվող հիվանդության հավանականությունը, կարևոր է պատվաստում կատարելուց առաջ մանրէազերծել գործիքները:

Պատվաստման գործիքների մանրէազերծման մասին առավել մանրամասն տեղեկանալու համար խնդրանոք անցեք հետևյալ հղումով՝ Գործիքների մանրէազերծում

Գործիքների մանրէազերծում
Գործիքների մանրէազերծում

Պաստվաստացու աչքի կամ կտրոնի ընտրություն

Հաճախ կհանդիպեն տարբեր ձև ունեցող շիվեր, որոնցից պետք է ընտրել աչքը կամ բողբոջը: Այս դեպքում, փաթեթը, որ ես ստացա ՑԿՊԾ-ի կողմից, պարունակում է ինչպես կլոր, այնպես էլ եռանկյունաձև կրտվածքով շիվեր: Կտրոնապատվաստ կատարելիս ես նախընտրում եմ եռանկյունաձև կտրվածքով շիվ. Ես կարծում եմ, որ կարելի է ավելի փոքր կտրոններ կտրել: Սա հատկապես օգտակար է փոքր տրամագծով արմատի հիմքին պատվաստելիս:

Ռոհո Բլանկոյի շիվը,  որ ես ստացա ՑԿՊԾ-ի միջոցով, պարունակում էր և՛եռանկյունաձև (ձախ), և՛ կլոր շիվեր (աջ):
Ռոհո Բլանկոյի շիվը,  որ ես ստացա ՑԿՊԾ-ի միջոցով, պարունակում էր և՛եռանկյունաձև (ձախ), և՛ կլոր շիվեր (աջ):

Օգտագործեք տերևակոթը կտրած մակերեսի հետ շփումից խուսափելու համար

Եթե դեռ տերևակոթը մնացել է, այն կարող է գործածվել որպես հարմարավետ բռնակ աչքը կամ կտրոնը կտրելուց հետո այն բռնելու համար: Շատ կարևոր է խուսափել կտրած մակերեսի հետ հպումից և դա հնարավոր է, եթե բողբոջը պահեք տերևակոթից բռնելով: Ես սիրում եմ ընտրել իմ պատվաստացուն նախքան արմատի հիմքի մեջ կտրվածք անելը: Ես գրիչով նշել եմ իմ նախընտրած բողբոջը:

Եռանկյունաձև շիվից կտրված բողբոջը հիանալի տեսքով կտրոն կհանդիսանա կտրոնապատվաստի համար:
Եռանկյունաձև շիվից կտրված բողբոջը հիանալի տեսքով կտրոն կհանդիսանա կտրոնապատվաստի համար:

Արմատը կտրել

Այստեղ արմատի մեջ տեղ եմ նախապատրաստում, որտեղ տեղադրվելու է կտրոնը:  Կեղևից մի հատված եմ կտրում կտրոնի տեսքով: Նաև կեղևից թողնում եմ փափուկ լեզվակ, որի տակ պետք է տեղադրվի կտրոնը:

Ցիտրուսիային մշակաբույսի արմատը կտրել կտրոնապատվաստ ստանալու համար:
Ցիտրուսիային մշակաբույսի արմատը կտրել կտրոնապատվաստ ստանալու համար:

Կտրոնը կտրելը

Աչքը կամ կտրոնը կտրելու համար կտրվածք եմ անում բնափայտի մեջ բողբոջից վերև գտնվող հատվածում: Բողբոջից դեպի ներքև եմ կտրում ավելի երկար տարածությամբ, քան հարկավոր էր, որպեսզի ունենամ ինձ անհրաժեշտ երկարությունը, որ պատրաստվում եմ օգտագործել: Այնուհետև դեպի վերև եմ քաշում դանակը և դուրս բերում՝ առանց մինչև վերջ կտրելու և կտրոնը հանելու: Որպեսզի կտրոնը հանեմ, երկրորդ կտրվածքն եմ կատարում անկյունից: Երկրորդ կտրվածքի արդյունքում առաջանում է կտրված մակերես՝ կտրոնի առջևի կողմի ստորին մասում:

Ռոհո Բլանկոյից կտրոն է կտրվում կտրոնապատվաստ կատարելու համար
Ռոհո Բլանկոյից կտրոն է կտրվում կտրոնապատվաստ կատարելու համար
Ցիտրուսի կտրած պատվաստացու կտրոն
Ցիտրուսի կտրած պատվաստացու կտրոն

Հաջողության գաղտնիքը. հարթեցնել կամբիումի շերտերը

Նախքան բացատրելը, թե ինչպես եմ իմ Ռոհո Բլանկոն պատվաստում եղեգի արմատին, ես կցուցադրեմ մի քանի տեսարան բացահայտելու համար այն գաղտնիքը, որի շնորհիվ իրականանում է պատվաստը: Պատվաստման ցանկացած տեխնիկայի հաջողության բանալին այն է, որ աչքի (պատվաստացուի) կամբիումը համաճի արմատի (պատվաստակալի) կամբիումի հետ:

Կամբիումի շերտը կեղևի և բնափայտի միջև գտնվող հյուսվածքների բարակ շերտ է: Ստորև ներկայացվող պատկերում կամբիումի շերտը նշված է սև գրիչով: Որպեսզի հաջողվի նմանատիպ պատվաստումը, մենք պիտի ուզենայինք, որպեսզի պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը հպվեին նվազագույնը մեկ տեղում:

Ցիտրուսի արմատը և աչքապատվաստի հետին մասը կամբիումի շերտի հետ միասին գունանշված է սև գույնով:
Ցիտրուսի արմատը և աչքապատվաստի հետին մասը կամբիումի շերտի հետ միասին գունանշված է սև գույնով:

Կամբիումի շերտը դիմացից

Ստևորև պատկերված է բողբոջի դիմային հատվածը: Նաև ցույց է տրված կամբիումի շերտի տեղակայումը մյուս կողմից:

Ցիտրուսի կտրոնապատվաստի դիմային հատվածը ցույց է տալիս կամբիումի շերտը բողբոջի հետին մասում
Ցիտրուսի կտրոնապատվաստի դիմային հատվածը ցույց է տալիս կամբիումի շերտը բողբոջի հետին մասում

Կեղևի արտաքին կողմը չպետք է օգտագործվի բողբոջը հավասարեցնելու համար 

Համացանցում շատ պատկերներ եմ տեսել, որոնք հավանաբար ստիպում եմ մարդկանց հավատալ, որ պատվաստացու կտրոնը պետք է հավասարեցվի կեղևի արտաքին մասի հետ, ինչպես ցույց է տրված ստորև:

Ցիտրուսի կտրոնապատվաստը տեղադրված արմատի մեջ և հավասարեցված արտաքին կողմից:
Ցիտրուսի կտրոնապատվաստը տեղադրված արմատի մեջ և հավասարեցված արտաքին կողմից:

Ոչ հավասարեցված կամբիումի շերտ

Այնուամենայնիվ, ինչպես ներկայացված է ստորև, արմատի կամբիումի շերտի և բողբոջի ուրվագծերը համեմատելիս, տեսնում ենք, որ դրանք իրար չեն հպվում:

Երբ արտաքին կողմից հավասարեցվում են, բողբոջի և արմատի կամբիումի շերտերը կարող է շփման կետ չունենան:
Երբ արտաքին կողմից հավասարեցվում են, բողբոջի և արմատի կամբիումի շերտերը կարող է շփման կետ չունենան:

Հավասարեցնել պատվաստացուն այնպես, որ կամբիումի շերտերը հպվեն

Որպեսզի պատվաստումը հաջող կատարվի, պետք է պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը համընկնեն նվազագույնը մեկ կետում: Ստորև պատկերված է, թե ինչպես կարելի է պատվաստացու բողբոջը հավասարեցնել, որպեսզի կամբիումի շերտերը համընկնեն: Հաջող պատվաստում կատարելու համար պարտադիր չէ, որ կեղևի արտաքին հատվածը կատարելապես համընկնի, բայց կամբիումը պետք է շփման կետ ունենա:
Կապույտ սլաքները ցույց են տալիս այն կետերը, որտեղ կամբիումը շփման կետեր ունի: Ինձ հանդիպած շատ այլ ձեռնարկներում պնդում են, որ մեծ հմտություններ են հարկավոր կտրոնապատվաստի համար, և որ կտրոնը պետք է նաև արտաքին կողմից կատարելապես հավասարեցված լինի արմատի կտրվածքի հետ. ես հայտաբերել եմ, որ սա այնքան էլ այդպես չէ: Ես հասկացել եմ, որ պարտադիր չէ, որ պատվաստացու բողբոջը կատարելապես հավասարեցված լինի արտաքին կողմից, և պատվաստը սովորաբար հաջողվում է, երբ կամբիումի շերտերը հպվում են:

Ցիտրուսի արմատը և աչքապատվաստի հետին մասը կամբիումի շերտի հետ միասին գունանշված է սև գույնով:
Ցիտրուսի արմատը և աչքապատվաստի հետին մասը կամբիումի շերտի հետ միասին գունանշված է սև գույնով:

Պատվաստացու կտրոնի տեղադրում

Այստեղ ես տեղադրում եմ իմ Ռոհո Բլանկոյի կտրոնի ստորին հատվածը իմ եղեգի արմատի ծայրին և հավասարեցնում բողբոջը այնպես, որ կամբիումի շերտերը հպվեն: Կտրոնը մի քիչ ավելի փոքր է, քան արմատում արված կտրվածքը, բայց ինձ հաջողվում է ապահովել կամբիումի միացումը թե ստորին ձախ, և թե վերին աջ հատվածում:

Ցիտրուսի կտրոնի տեղադրում արմատի մեջ
Ցիտրուսի կտրոնի տեղադրում արմատի մեջ

Փաթաթել պարաֆինե երիզով

Ես կիրառում եմ կես դյույմանոց (1.27 սմ) ժապավեն կտրոնը փաթաթելու համար: Հաջորդ տեսանյութը ցույց է տալիս, թե որտեղից կարելի է պատվիրել պարաֆինե երիզը: Grafting Supplies.

Ես զգուշորեն քաշում եմ երիզը և փաթաթելիս թեթևակի ձգում այն: Փաթաթելու ընթացքում ձգելով բողբոջի կամբիումը հրվում է, որպեսզի հպման եզր ունենա արմատի կամբիումի հետ: Երիզը քաշելը և ձգելը ստիպում է, որ այն ամուր կպչի ինքն իրեն:

Ցիտրուսի կտրոնապատվաստի փաթաթելը պարաֆինե երիզով
Ցիտրուսի կտրոնապատվաստի փաթաթելը պարաֆինե երիզով

Տերևակոթը հեռացնել

Ես սիրում եմ փաթաթել բողբոջի շուրջ, բայց տերևակոթը հայտնվել էր ճանապարհին, և ես այն զգուշորեն հեռացրեցի բթամատով նրբորեն ներքև հրելով, մինչև որ այն կոտրվեց, ինչպես պատկերված է ստորև:

Տերևակոթի հեռացումը:
Տերևակոթի հեռացումը:

Շարունակեք փաթաթել, նույնիսկ երբ երիզը կտրվի 

Երբ ես պատահաբար կտրում եմ երիզը, շարունակում եմ փաթաթել ընդհատված երիզի վրա:  Փաթաթում եմ, մինչև համոզվեմ, որ լավ փաթաթել եմ:

Երիզով փաթաթված:
Երիզով փաթաթված:

Պիտակ փակցնել

Ես միշտ պիտակ եմ անում, որն ինձ օգնում է մտապահել, թե ինչ եմ պատվաստել:

Ես սիրում եմ պիտակ փակցնել իմ ցիտրուսյաին պատվաստների վրա:
Ես սիրում եմ պիտակ փակցնել իմ ցիտրուսյաին պատվաստների վրա:

Տեղափոխել ստվերոտ վայր

Որպեսզի խուսափել արևի անմիջական ճառագայթներից և չորանալուց, ես այն տեղադրում եմ ստվերով միջավայր, որպեսզի ապաքինվի:

Պատվաստված կտրոնը երիզազերծել

Ես բողբոջը բացում եմ երեք-չորս շաբաթ հետո: Ստրոև կարող եք տեսնել, որ այն լավ ապաքինվել է, և միակցման տեղում հյուսվածքն ամբողջովին լցվել է:

Երիզը կտրոնից հեռացնել:
Երիզը կտրոնից հեռացնել:

Նպաստել կտրոնի աճին

Գագաթնային դոմինատություն կոչվող երևույթի ժամանակ, բողբոջների բնական հորմոնները արմատի ստորին հատվածում արգելում են ներքևի բողբոջների աճը (ներառյալ Ռոհո Բլանկոյի նոր կտրոնը): Հարկավոր է խախտել գագաթնային դոմինանտությունը, որպեսզի ցիտրուսի կտրոնապատվաստն աճի: Ես խախտում եմ գագաթնային դոմինանտությունը՝ կտրելով արմատի կեսից և այն դեպի վեր հրելով, այնպես որ վերջնամասում գտնվող բողբոջներն ավելի ներքև են լինում, քան նոր պատվաստված բողբոջը:

Կոտրել գագաթնային դոմինանտությունը, որպեսզի բողբոջն աճի:
Կոտրել գագաթնային դոմինանտությունը, որպեսզի բողբոջն աճի:

Արմատի վերին հատվածի հեռացում

Ես տեղափոխում եմ ծառը արևոտ տեղ և բողբոջը սկսում է աճել մի քանի շաբաթից: Երբ կա նկատելի աճ կտրոնի պատվաստից, ես հեռացնում եմ արմատի վերին հատվածը:

removing the top of the rootstock
Եղեգի արմատի վերին հատվածի հատում

Հեռացնել արմատի ընձյուղները և հենապատել

Մի քանի ամիս աճելուց հետո ծառը պատրաստ է հենակներով ամրացվելու: Արմատից աճել է մի քանի հավելյալ ճյուղ կամ ընձյուղ, որ ես պոկել եմ: Կարևոր է ավելորդ ընձյուղները հեռացնել արմատից, քանի որ դրանք կարող են գերակշող դառնալ և դուրս մղել պատվաստված բազմազանությունը, եթե առանձին թողնվեն: Ես հենակներով ամրացնում եմ ծառը, երբ արմատի ընձյուղներն հեռացվում են:

Արմատի ընձյուղների հեռացում և ծառը հենարանով պատում
Արմատի ընձյուղների հեռացում և ծառը հենարանով պատում

Հենարանով պատած ծառ

Պատրաստի Ռոհո Բլանկո ծառը: Կթողնեմ, որ այն աճի:

Պատրաստի Ռոհո Բլանկո ծառը:
Պատրաստի Ռոհո Բլանկո ծառը:

Ծառերի տեղափոխումը կարող է վտանգավոր լինել

Այնպիսի տարածքներում, որտեղ ցիտրուսի գրինինգի վնասատուների վտանգն առկա է (այսինքնք ցիտրուսի բզեզների), ինչպես օրինակ, Կալիֆորնիա, Արիզոնա, Տեխաս, Ֆլորիդա, Մեքսիկա, և հյուսիս-արևմտյան Իսպանիա, տնային պայմաններում պատվաստված ծառերի աճեցումը կօգնի խուսափել ցիտրուսի գրինինգից և դրա վնասատուների տարածումից: Ցիտրուս արտադրոց տնկարանները Կալիֆորնիայում խստորեն հսկվում են, որպեսզի կանխեն Ասիական բզեզի անխուսափելի տարածումը և ցիտրուսի գրինինգը. ըստ օրենքի, բոլոր ցիտրուսային մշակաբույսերը արտադրվում են վնասատուներից զերծ տնկարաններում, և առաքվում են կնիքված կոնտեյներներով՝ նախապես համակարգված միջատավնասազերծման ենթարկելուց հետո:: Երբ ծառը հայտնվում է բաց օդում, այն գրավում է ասիական ցիտրուսային բզեզին, որը կարող է վարակված լինել: Այդ վնասատուն դժվար նկատելի է. այն այնքան փոքր է, որ դժվար է տեսնել անզեն աչքով, և հազիվ է տարորոշվում անգամ ուժեղ վարակի դեպքում: Քանի որ systemic insecticide լվացվում է, երբ ծառերը ջրվում են, նույնիսկ ցիտրուսային ծառերը մանրածախ տնկարաններում խոցելի են վարակի հանդեպ, երբ մնում են չվաճառված մի քանի ամիս շարունակ: Տնային պայմաններում պատվաստված ծառերն առավել խոցելի են վարակների հանդեպ և կարող են տարածել ինչպես ցիտրուս գրինինգ, այնպես էլ վնասատուներին, եթե տեղափոխվեն:

HLB Spreading in Florida
Երբ արդեն առկա էր ցիտրուս գրինինգը Ֆլորիդայում տարածվեց անչափ արագ մարդու կողմից ցիտրուսային ծառերի տեղափոխման հետևանքով:

Խնդրում եմ տարածեք

Մինչ այժմ աշխարհի յուրաքանչյուր մասում, որտեղ ցիտրոււ գրինինգը առկա է, այն արագ տարածում է ունեցել, և այնպես է լինում, որ ցիտրուսային մշակաբույսերը մահանում են մի քանի տարում: Մի քանի վայրեր, որտեղ հիվանդությունը դեռ տարածված չէ, շատ խոցելի են համարվում: Ցիտրուսային մշակաբույսերն այս վայրերում կարող են հեշտությամբ վերանալ հազարավոր աշխատատեղեր կորցնելու և միլիոնավոր դոլարների վնասների գնով, և շատ վայրեր, որոնք ունեն հիանալի բնակլիմայական պայմաններ ցիտրուսի աճի համար, կարող են դառնալ ցիտրուսի աճի համար ոչ պիտանի: Որպեսզի կանխարգելվի այս երևույթը, այս հոդվածից երկու կարևորագույն գաղափար պետք է տարածվի ավելի արագ, քան հիվանդությունը. (1) ցիտրուս պատվաստել միայն առողջ պատվաստացուից, և (2) ցիտրուսային ծառերի տեղափոխությունը բաց տարածության մեջ տարածում է միջատներին/վնասատուներին և հիվանդությունը, և լավագույնս հնարավոր է խուսափել կամ վարակի հնարավորությունը նվազագույնի հասցնել:

Խնդրում եմ օգնեք կանգնեցնելու ցիտրուս գրինինգի տարածումը՝ տարածելով այդ հոդվածը և գաղափարները: Շնորհակալություն:

Այլ լեզուներ

Սույն հոդվածը տրամադրելի է նաև այլ լեզուներով՝ իսպաներեն, վիետնամերեն, կորեերեն և արաբերեն:

Similar Posts

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով