Պատվաստման գործիքների մանրէազերծում

Ցիտրուսային մշակաբույսի պատվաստումը սկսելուց առաջ կարևոր է մանրէազերծել պատվաստման գործիքները, որպեսզի հնարավոր լինի ոչնչացնել պատվաստը վնասող հարուցիչները, ինչպես նաև վերացնել ցիտրուսային հիվանդության տարածման հավանականությունը պատվաստման միջոցով:

Քլորային սպիտակեցնող միջոցը լավագույն ախտահանիչն է

Քլորային սպիտակեցնողը Ցիտրուսի Կլոնային Պաշտպանության Ծրագրի գիտնականների կողմից գործածվող լավագույն ախտահանիչ միջոցն է, և նրանց առաքելությունն է այգեգործների համար ստանալ ցիտրուսի առողջ պատվաստացու: Քլորոքս մաքրող միջոցը (Clorox Clean-Up) հեշտ հասանելի  պատրաստի այն ապրանքն է, որն ունի սպիտակեցնող միջոցների բավարար քանակություն ախտածին մանրէները ոչնչացնելու համար: Ցիտրուսի պատվաստման ժամանակ գործիքների ախտահանման նպատակով ես ինքս հիմա օգտագործում եմ Քլորոքս մաքրող միջոցը:

Քլորային սպիտակեցնող միջոցը կարող է վտանգավոր լինել, և պետք է զգուշորեն օգտագործել այն: Հարկավոր է խուսափել ցայտուկների (սփրեյի) կամ գոլորշու հետ անմիջական շփումից: Քլորոքսի վերաբերյալ նյութի անվտանգության տեղեկատու թերթիկը խորհուրդ է տալիս կրել անվտանգության ակնոցներ և անմիջապես լվացվել մաշկի հետ անիմիջական շփում ունենալու դեպքում: Այն կարող է վնասել հագուստը, հետևաբար, խորհուրդ է տրվում կրել հնամաշ հագուստ: Այն նաև քայքայում է գործիքները. քայքայման ազդեցությունը նվազեցնելու համար կարելի է լվացնել գործիքները և պատվաստումից հետո ցողել WD-40 պաշտպանիչ հեղուկը:

Պաշտպանիչ հեղուկով մաքրելիս այնքան ցողեք, որ քլորային սպիտակեցնող միջոցը թափվի գործիքի վրայից, ինչպես ցույց է տրված ստորև: Բոլոր գործիքները ցողելուց հետո կրկնեք այնքան, մինչև ամբողջ սպիտակեցնող նյութը կծորա ու կթափվի գործիքների արտաքին մակերեսից:

Spraying grafting tools with Clorox Clean-Up
Պատվաստման գործիքներին Քլորոքս մաքրող միջոցը ցողելը:

Քլորոքս մաքրող միջոցով մանրէազերծելիս Քլորոքսը խորհուրդ է տալիս նախքան լվանալը և մաքուր սրբելը գործիքի մակերեսը թողնել խոնավ մոտ 30 վայրկյան:

Wiping Clorox off of grafting tools
Քլորոքսի հեռացումը պատվաստման գործիքների մակերեսից:

Գործիքները երկար պահպանելու համար պատվաստումից հետո լվացրեք գործիքները և ցողեք WD-40 պաշտպանիչ միջոցով:

Spraying grafting tools with WD-40 after disinfecting with Clorox will prolong the life of the tools.
Քլորոքսով մանրէազերծելուց հետո պատվաստման գործիքները WD-40-ով մաքրելը երկարացնում է գործիքների կյանքը:

Լիսոլը (Lysol) մանրէազերծման այլընտրանքային տարբերակ է

Հաշվի առնելով սպիտակեցնող միջոցի կիտառման հետ կապված այս բոլոր նախազգուշացումները, կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա այն օգտագործել: Այլընտրանքային տարբերակ է Լիսոլ մանրէազերծող սփրեյը: Այն ավելի քիչ վտանգավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ հագուստի և գործիքների համար: Ցավոք, այն նաև քիչ վտանգավոր է հարուցիչների վնասազերծման համար, և ես որևէ գիտական հիմնավորում չունեմ ցիտրուսային մշակաբույսի պատվաստման գործընթացում դրա գործածության վերաբերյալ:  Լիսոլը խորհուրդ է տալիս 10 րոպե հեղուկը թողնել գործիքի մակերեսին, որպեսզի այն մանրէազերծվի: 10 րոպե սպասելը բավական երկար ժամանակ է, և , հետևաբար, Լիսոլի գործածությունը շատ նպատակահարմար չէ, սակայն դա անշուշտ, ավելի լավ է, քան  ընդհանրապես մանրէազաերծող միջոց չկիրառելը:

Լիսոլի օգտագործման ժամանակ վստահ եղեք, որ ցողել եք բավարար քանակությամբ, որ Լիսոլը հոսի գործիքների մակերեսից: Բոլոր գործիքները ցողելուց հետո կրկնեք այնքան, մինչև գործիքներից այն կծորա ու կթափվի:

Spraying grafting tools with Lysol
Պատվաստման գործիքներին Լիսոլ ցողելը:

Մանրէազերծող անձեռոցիկները՝ որպես մանրէազերծող միջոց, ավելի քիչ նախընտրելի են

Մանրէազերծող մեկ այլ միջոց է Քլորոքս մանրէազերծող անձեռոցիկը: Հականեխելու համար խորհուրդ է տրվում մակերեսը տեսանելիորեն խոնավ թողնել 4 րոպե: Ես փորձեցի և հասկացա, որ դա դժվար է գործնականում կիրառել, քանի որ գործիքների մակերեսից այն  արագ գոլորշիանում է ոչ թե րոպեների, այլ վայրկյանների ընթացքում: Հետևաբար, ես խորհուրդ չեմ տալիս այս անձեռոցների կիրառումը: Այնուամենայնիվ, մանրէազերծող անձեռոցներ օգտագործելն ավելի լավ կլիներ, քան, առհասարակ, մանրէազերծող միջոց չկիրառելը:

Cleaning grafting tools with Clorox wipes
Պատվաստման գործիքների մաքրումը Քլորոքսի անձեռոցներով:

Ալկոհոլն օգտագործվում է ցիտրուսի հարուցիչները պահպանելու նպատակով

Եվս մեկ տարբերակ է՝ գործիքները մաքրել ալկոհոլի 70 %-անոց սպիրտով: Երբ ես ընդունեցի այս մոտեցման կիրառումը, Ցիտրուսի Կլոնային պաշտպանության Ծրագրի (ՑԿՊԾ) ներկայացուցիչ Ջեորջիոս Վիդալակիսը նշեց, որ իրենք ալկոհոլն օգտագործում են իրենց լաբորատորիայում ցիտրուսների որոշ հարուցիչներ պահպանելու համար: Հստակ է, որ ալկոհոլը լավագույն ընտրություն չի կարող լինել ցիտրուսային մշակաբույսերի պատվաստման գործիքների մանրէազերծման համար: Ամեն դեպքում, ալկոհոլն իսկապես որոշ հարուցիչներ վնասազերծում է, հետևաբար, կրկին, ավելի լավ է այն օգտագործել, քան ոչինչ չօգտագործել: Պատվաստման գործիքների մանրէազերծման համար ես հիմա անցել եմ Քլորոքս մաքրող միջոցին: Ալկոհոլի կիրառության մեկ այլ հնարավոր տարբերակ է այն օգտագործել արմատի մաքրման համար, երբ պատվաստումը կատարվում է ցեխոտ արմատի վրա: Ի տարբերություն մանրէազերծող մյուս միջոցների, ալկոհոլը չի վնասի ծառը: Այնուամենայնիվ, ալկոհոլը չի վերացնում բորբոսային սպորները:

Թարմացված նորություն: Այժմ ես հրապարակել եմ պատվաստման վերաբերյալ երկու տեսանյութ Youtube-ում և մեկ քայլ առ քայլ նկարագրությամբ հոդված: Այն կարող եք գտնել հետևյալ հղումով՝  “Ցիտրուսի պատվատում”:

Շնորհակալություն ՑԿՊԾ-ի ներկայացուցիչներ Րոք Քրիստիանոյին և Ջեորջիոս Վիդալակիսին սույն հոդվածի պատրասման ընթացքում ինձ աջակցելու համար:

 

Similar Posts

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով